Ներքին 1 տարի առաջ - 18:38 16-05-2025

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Eventhub հարթակն արդեն հասանելի է Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում, ինչի շնորհիվ միջոցառումների տոմսերի գնման ճանապարհը դարձել է էլ ավելի արագ, պարզ ու հարմարավետ: Հարթակը տրամադրում է միջոցառումների նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ: Eventhub-ի ինտեգրումը MyAmeria հավելված իրականացվել է Ամերիաբանկի դուստր ընկերության` Դիննոյի հետ համագործակցության շնորհիվ:

Նշենք, որ Ամերիաբանկի քարտապաններին Eventhub-ն առաջարկում է բազմաթիվ արտոնություններ ու զեղչեր։

Հավելվածի միջոցով յուրաքանչյուր գնված տոմսի դիմաց հաճախորդները կստանան պրոմո կոդ և հնարավորություն կունենան մասնակցել «Իմ Ամերիա, իմ ընտանիք» արշավի շրջանակում իրականացվող ավելի քան 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 300-ից ավելի նվերների խաղարկությանը։ Ամերիաբանկի հաճախորդների համար արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում. դրանք տեսանելի կլինեն հավելվածում:

«MyAmeria հավելվածում ներկայացվածությունը մեզ տալիս է մեր օգտատերերին էլ ավելի մոտ լինելու, միջոցառումների տոմսերը գնելու առավել հասանելի ու հեշտ ճանապարհ առաջարկելու բացառիկ հնարավորություն:

Սա կարևոր քայլ է թվային ծառայությունների մատուցման ուղղությամբ, քանի որ մենք առաջինն ենք շուկայում, որ հաճախորդներին առաջարկում ենք կատարել ընտրություն և վճարում մեկ քլիքով և մեկ հարթակում: Ուրախ ենք, որ Eventhub-ը շարունակում է վստահ քայլերով առաջ շարժվել՝ դառնալով մշակութային ու ժամանցային միջոցառումների սիրահարների թվային գործընկերն ու խորհրդատուն,- ասում է Eventhub-ի պրոդուկտի պատասխանատու Էլլա Աղաբաբյանը:

Շուրջ երկու տարվա ակտիվ գործունեության ընթացքում Eventhub հարթակը Հայաստանում և արտերկրում համագործակցել է ավելի քան 250 միջոցառման կազմակերպչի հետ ։ Հարթակում ներկայացված են ազգային և միջազգային ճանաչում ունեցող արտիստների ու երաժշտական խմբերի միջոցառումներ՝ սկսած Ջենիֆեր Լոպեսի ու Macan-ի երևանյան համերգներից մինչև Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի «Սիմֆոնիկ ռոք», «Սիմֆոնիկ Ջեքսոն», և «Սիմֆոնիկ ֆոլկ» բացառիկ համերգային ծրագրերը և այլն։ Վերջին երկու համերգների տոմսերը դեռ հասանելի են:

Ի դեպ, MyAmeria հավելվածում ինտեգրված է նաև Ամերիաբակի MyPay ծառայությունը, որի միջոցով միջոցառումների տոմսեր կարող եք գնել հիմա, իսկ վճարումն իրականացնել մաս-մաս` 1, 3 կամ 6 ամիսների ընթացքում:

Հավելենք, որ MyAmeria հավելվածում Դիննո ընկերության հետ համատեղ նախորդ տարի ինտեգրվել է նաև MyTour հարթակը, որը տալիս է մեկ վայրում զբոսաշրջային փաթեթներ ու հյուրանոցներ ուսումնասիրելու և ամրագրելու հնարավորություն:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկսում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»