Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:40 16-05-2025

Քաղաքում մի գեղի չափ մարդ ենք մնացել. թումանյանցի

Լոռու մարզի Թումանյան քաղաքի հրակայուն նյութերի գործարանում խորհրդային տարիներին 700 մարդ է աշխատել։ Հիմա քաղաքը այդքան բնակիչ ունի, ասել է թե հազիվ մի գյուղի չափով։

Թումանյանցիների համար աշխատատեղ ապահովող հրակայուն աղյուսի գործարանը, որը կառուցվել է 1951-ին՝ անկախության առաջին տարիներից, դադարել է աշխատել։ Իսկ նախկինում գործարանում աշխատելու համար հարյուրավոր մարդիկ տարբեր քաղաքներից ու շրջաններից գալիս էին Թումանյան, տուն կառուցում ու հաստատվում քաղաքում:

Մի ժամանակ աշխատատեղերով ամբողջությամբ ապահովված Թումանյան քաղաքը աշխատանք էր առաջարկում հարևան բնակավայրերին: Անկախությունից հետո պատկերը փոխվել է: Արդեն մի քանի տասնամյակ նոր աշխատատեղեր Թումանյանում չեն բացվում: Աշխատատեղերը՝ համայնքապետարանում, դպրոց-մանկապարտեզում են: Աշխատատեղերի բացակայությունն է պատճառը, որ Թումանյան քաղաքը շարունակում է դատարկվել, բնակիչների խոսքով՝ վերածվել ծերանոցի:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց