Ներքին 4 տարի առաջ - 17:50 13-05-2022

Մահվան ելքով ավտովթար՝ Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում 2022թ. մայիսի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհի 2կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, հիշյալ վայրում «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեգոտի և բախվել «MITSUBISHI PAJERO 3.0L» ավտոմեքենային, որի արդյունքում երեք անձ տեղում մահացել է, իսկ երկուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»