Ներքին 4 տարի առաջ - 19:39 18-08-2022

Նախաձեռնվել է քրեական վարույթ Նոր Գեղի բնակավայրում սպանության և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակվայրի բնակչուհու սպանության և վերջինիս ամուսնուն ինքնասպանության հասցնելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշյալ գյուղի՝ 73-ամյա բնակչի կողմից իր 71-ամյա կնոջը սպանելու և Նոր Հաճնի կամրջից ցած նետվելու իր մտադրության վերաբերյալ հաղորդումը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում ստացվել է 2022թ. օգոստրսի 18-ին՝ ժամը 07:30-ին:

Անմիջապես դեպքերի վայրեր են մեկնել քննչական-օպերատիվ խմբերը. Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակվայրի Աղբյուրակի փողոցում գտնվող տան զննությամբ հայտնաբերվել է 71-ամյա կնոջ դին՝ դանակի բազմաթիվ հարվածներով, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, իսկ Նոր Հաճնի կամրջի տակ՝ 73-ամյա տղամարդու դին:

Դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի և 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Որոշում է կայացվել՝ վերոհիշյալ քրեական վարույթները միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով