Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:44 16-05-2025

Տղե՛րք, մանկապարտեզն ո՞ւր է․ 237 մլն դրամ եք ծախսել․ Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը շարունակում է «թքած-կպցրած մանկապարտեզների բացահայտման շարքը»։ Նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ ցուցադրում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 147 մանկապարտազի անավարտ շինարարությունը։ Ըստ նախագծի, մանկապարտեզի շինարարական աշխատանքները պետք է սկսվեին 2022 թվականի մայիսին և ավարտված լինեին 2023 թվականի օգոստոսին։ Այս մասին հայտնում է ավագանին՝ ցուցադրելով, որ մինչ օրս շինարարությունն ավարտված չէ․ «Կատարողականով 237 մլն դրամ արդեն ծախսել են։ Տղե՛րք, մանկապարտեզն ո՞ւր ա»,- ասում է Մանուկյանը՝ ցուցադրելով մանկապարտեզի լքված տարածքը, բակում թափված ամանորյա զարդարանքները։

«Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից․ Դուք հա՞շտ եք, որ մեր վճարված հարկերը նման ձևով մսխվում են։ Ձեր համար նորմա՞լ է, որ Երևանի քաղաքապետարանում ոչ մեկ չի խոսում այս խնդիրներից։
Բարևներ Կոպիրկինի «ֆան ակումբի» ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանին․․․Թե բա գույքահարկը թանկացնում ենք, որ մանկապարտեզներ կառուցենք»,- տեսանյութին կից գրել է ավագանու անդամը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով