Ներքին 1 տարի առաջ - 20:05 15-05-2025

Արարատի մարզպետարանը դատապարտել է Մխչյանի դպրոցում տեղի ունեցած միջադեպը

Արարատի մարզպետի աշխատակազմն անդրադարձել է Մխչյանի դպրոցում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին՝ դատապարտելով այն:

«Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը:

Շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում։ Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոց»,- նշված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված