Ներքին 1 տարի առաջ - 18:10 15-05-2025

Քուրդ ժողովուրդն ինքն է որոշում իր օրինական իրավունքները. ԱՍԱԼԱ-ի մամլո խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ

ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Քիւրտիստանի Բանուորական Կուսակցութեան ինքնալուծարման եւ զինաթափման առնչութեամբ, Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) Մամլոյ Դիւանի խօսնակը հանդէս եկաւ հետեւեալ պարզաբանումով:

Հաշուի առնելով մեր կազմակերպութեան եւ ինքնալուծարման ու զինաթափման որոշում ընդունած քրտական կազմակերպութեան միջեւ անցեալ դարու ութսունականներու սկիզբին համագործակցութեան փաստը, հարկ կը համարենք նշել, որ Քիւրտ ժողովուրդը ինք կ’որոշէ իր օրինական իրաւունքներու ձեռքբերման համար որդեգրելիք պայքարի ձեւերը, միջոցները եւ ներկայ ժամանակահատուածի առաջադրանքները:

Հետեւաբար՝ զինեալ պայքարէն հրաժարումը կը վերաբերի իրենց, եւ միայն իրենց:

Բռնագրաւեալ մեր հայրենիքի ազատագրութեան եւ Հայ ժողովուրդի պատմական եւ օրինական իրաւունքներու վերատիրացման համար պայքարը կը շարունակուի եւ պիտի շարունակուի, անխտիր բոլոր ձեւերով եւ միջոցներով, հաշուի առնելով տուեալ ժամանակահատուածի աշխարհաքաղաքական իրականութիւնը, տարածաշրջանի իրադրութիւնը եւ ուժերու յարաբերակցութիւնը արտայայտող առկայ վիճակը:

15 Մայիս 2025
Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ (ԱՍԱԼԱ)
Մամլոյ Դիւան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող