Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:53 15-05-2025

«Վատ պահվածքի» դեպքում ցմահները նման պատժի են արժանանալու․ Սրբուհի Գալյանը գոռացել ու սպառնացել է

Հերմինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալներից մեկը զանգահարեց ու փոխանցեց, որ երկու օր առաջ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը այցելել է ՔԿՀ և հանդիպում ունեցել մոտ 15 ցմահ դատապարտյալի հետ: Վերջիններս նախարար կոչվածին տեղեկացրել են իրենց նկատմամբ դիմակավորվածների կողմից իրականացված ջարդի մանրամասների մասին: Սակայն, ինչպես նշեց ցման դատապարտյալը, Սրբուհի Գալյանը ոչ միայն չի դատապարտել կատարվածը, այլ մի բան էլ սպառնացել է, որ այսուհետ ցանկացած «վատ պահվածքի» դեպքում ցմահները նման պատժի են արժանանալու:

Սրբուհի Գալյանը մի քանի անգամ գոռացել է, մատ թափ տվել, ՔԿՀ-ում դատապարտյալներին տրվող վատ սնունդի մասին դժգոհությանն էլ արձագանքել հետևյալ կերպ. «Ես այսօր տեսել եմ, այդքան էլ վատը չէ, հիմա դա է` կերեք»»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում