Ներքին 1 տարի առաջ - 09:40 15-05-2025

Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման կենտրոնում հարվածել են 28-ամյա քաղաքացու գլխին. shamshyan.com

Մայիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում  քաղաքացիների միջև վիճաբանոություն և ծեծկռտուք է տեղի ունենում։

Օպերատիվորեն մեկնած ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկան Բարսեղյանի գլխավորությամբ, պարզում են, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 43-ամյա Հակոբ Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Գրիգոր Հ․-ն, Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ե․-ն և 38-ամյա Էդուարդ Հ․-ն հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Դ․-ի գլխին՝ պատճառելով վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում