Ներքին 1 տարի առաջ - 20:19 14-05-2025

Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրվարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է

Դավաճանության ու լրտեսության հոդվածով քրեական գործի շրջանակներում Ազգային արխիվի մի քանի աշխատակիցներ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, նրանցից առնվազն մեկը մեղադրյալ է:

Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունը:

Մանրամասներ դեռ իրավապահները չեն հաղորդում, բայց հայտնի է, որ մեղադրանքի հիմքում ադրբեջանցիներին արխիվից որոշ տեղեկատվություն փոխանցելն է եղել:

Ի՞նչ տեղեկություն է փոխանցվել, ո՞վ ո՞ւմ է փոխանցել, փոխանցված նյութերն ինչպե՞ս կարող էին վնասել Հայաստանի Հանրապետությանը, գործը քննող Քննչական կոմիտեն չի բացահայտում: ՔԿ-ի փոխանցմամբ՝ գործը հարուցվել է անցած ամիս, կա մեկ մեղադրյալ, թե ո՞վ է նա, չեն հայտնում: «Ազատության» հետ զրույցում մեղադրյալի փաստաբան Տիգրան Գրիգորյանն ասաց՝ պաշտպանյալը մեղքը չի ընդունում, բայց, ելնելով գործի հանգամանքներից, ոչ նրա անունը հայտնեց, ոչ էլ մանրամասներ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում