Ներքին 1 տարի առաջ - 17:50 14-05-2025

Թիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ դեռ 2023-ին քրվարույթ է հարուցվել. Երևանի քաղաքապետի խոսնակ

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Երևան քաղաքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի և բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր հրապարակված թիվ 147 մանկապարտեզի հիմնանորոգման ենթադրյալ չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ դեռևս 2023 թվականին ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ նշված մանկապարտեզի վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ակտիվիստ Արթուր Չախոյանը գրել էր. «2023թ-ին 147-րդ մանկապարտեզը պետք է հանձնվեր շահագործման, սակայն մինչ այժմ այն չի գործում։ Ավելի զավեշտալին այն է, որ այդ չգործող մանկապարտեզի աշխատանքների համար արդեն վճարվել է ամբողջ գումարի 90 տոկոսը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան