Ներքին Ավելին 1 տարի առաջ - 17:39 14-05-2025

Ֆեյսբուքը կարող է օգտագործել ձեր լուսանկարներն ու տեսանյութերը․ ինչպես պաշտպանվել

«Երբ Դուք գրանցվում եք Ֆեյսբուքում, այն Ձեզ առաջարկում է օգտագործման պայմաններ։ Ընդունելով պայմանները, Դուք Ֆեյսբուքին թույլ եք տալիս իր ներքին մարկետինգի՝ նույնիսկ գովազդ ստեղծելու համար օգտագործել ձեր նկարը, վիդեոները և գրառումները»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Արթուր Պապյանը։

Oragir.News-ը վերջին շրջանում մի շարք օգտատերերից ահազանգ է ստացել, որ Ֆեյսբուքը պարունակում է կարգավորումներ, որով մարդկանց լուսանկարները և վիդեոները կարող են օգտագործել։

Ի՞նչ անել, որ նման խնդրի առաջ չառնչվել։

Ըստ մեդիափորձագետի՝ նման խնդրից խուսափելու համար կա երկու քայլ․

«Առաջինը՝ առհասարակ ջնջել ու չօգտվել սոցիալական հարթակներից, իսկ երկրորդ տարբերակը՝ հնարավորինս սահմանափակել բոլոր հրապարակումները, դարձնելով ամեն ինչն անձնական (private), և քիչ հրապարակումներ անել»։

Մասնագետի խոսքով՝ այլ ճանապարհ չկա։ Երբ օգտատերը հրապարակում է անում, չսահմանափակելով թույլտվությունները, ենթադրվում է, որ Ֆեյսբուքը լիարժեք իրավունք ունի օգտագործելու օգտատիրոջ հրապարակումները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան