Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 14-05-2025

Ալեն Սիմոնյանը թող դերասանությամբ զբաղվի, պառկի դագաղի մեջ ու չհելնի․ հարցում

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպումների շարք է սկսում Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ:

«Որոշել եմ մարզեր այցելելուց զատ՝ հանդիպումների շարք սկսել Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ: Էրեբունի վարչական շրջանում հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ԱԺ-ում, կլինի անկեղծ զրույց և հարց ու պատասխանի ֆորմատ: Մասնակցելու համար խնդրում եմ անցնել հետևյալ հղումով»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարցրեց. «Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող է Ալեն Սիմոնյանը սովորեցնել երիտասարդներին»:

Հարցվածների մի մասը նշեց, որ Ալեն Սիմոնյանը ոչինչ չի կարող սովորեցնել երիտասարդներին, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Մարդու անուն տվեք այ մարդ»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ալեն Սիմոնյանը ոչինչ չի կարող սովորեցնել։ «Ինչ պիտի սովորացնի, հիմիկվա երիտասարդներն ամեն ինչ էլ գիտի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Ալեն Սիմոնյանը ոչինչ չգիտի։ «Իրանք ինչ գիտեն, որ ինչ սովորացնեն»,- ասաց նա։ «Դիսկատեկայում պարել»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ հանրությունը պետք է Ալեն Սիմոնյանին ինչ-որ բան սովորեցնի։ «Մենք պետք ա իրան սովորացնենք կուլտուրա, շնորհք։ Էդ մարդը թող մնա իր դերասանությանը, դագաղի մեջ պառկի ու չհելնի»,- նշեց նա։

«Ամեն ինչ, ես շատ հավանում եմ Ալեն Սիմոնյանին»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով