Ներքին 1 տարի առաջ - 16:53 14-05-2025

Նկարահանում են ջրի հատակը․ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 13-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակել են և այսօր էլ՝ մայիսի 14-ին, շարունակում են Մարմարիկ գետում նույն գյուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները:

Երեկ և այսօր երեխայի որոնողական աշխատանքները շարունակվել են նաև Աղբյուրակի ջրամբարում, ժողովրդին հայտնի Ծովինարի ջրամբարում, որտեղ փրկարարները և մի քանի կամավորներ փչովի նավակներով մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ են կատարել:

Նրանց աշխատանքը տեղում ղեկավարում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանն ու հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանը:

Երեկ և այսօր փրկարարները օգտագործել են անօդաչու թռչող սարքեր և ջրի հատակը նկարահանող սկաներներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում