Մամուլ 1 տարի առաջ - 08:45 14-05-2025

Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գյումրիում հայտնի միջադեպից հետո մանդատը վայր դրած ՔՊ-ական նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին նախօրեին խորհրդարանի շքամուտքում հարցրինք՝ ինչպե՞ս ստացվեց, որ հարբած լինելու համար Ձեզ հարկադրեցին հրաժարվել մանդատից, մինչդեռ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը տեսախցիկների առջեւ խմբակային ծեծի ենթարկեց քաղաքացուն, բայց շարունակում է պաշտոնավարել։ ՔՊ-ական նախկին պատգամավորը մեր հարցին հարցով պատասխանեց․ «Բայց ո՞վ է ինձ մանդատից զրկել»։ Չե՞ն զրկել։ «Ըտենց մեկը չկա, որ կարողանա ինձ մանդատից զրկի»։

Այսինքն՝ Դուք ինքնակա՞մ եք վայր դրել, ասում են՝ վերեւներից են հրահանգել։ «Խնդրում եմ, էլի»։ Ինքնուրո՞ւյն եք այդ որոշումը կայացրել։ «Չէ, զենքը դրել են գլխիս, ասել են՝ դիր»։ Եթե չդնեիք, կուսակցության վարչությունում քննելու էին Ձեր հարցը։ «Ի՞նչն էին քննելու»,- նյարդայնացավ նախկին պատգամավորը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։ Իսկ թե ինչու է խորհրդարան գնում, ասաց՝ գործեր ունի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում