Արտաքին 1 տարի առաջ - 23:37 13-05-2025

ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի Թուրքիայում անցկացվելիք ռուս-ուկրաինական բանակցություններին

Սաուդյան Արաբիայում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին:

Այս մասին հաղորդում է NBC News-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը չէր բացառել բանակցություններին իր անձնական ներկայության հնարավորությունը։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան NBC News-ին հաստատել է, որ Ռուբիոյից բացի, Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին ներկա կլինեն նաև ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Քիթ Քելլոգը։

Աղբյուրը հայտնել է նաև, որ Թրամփն այս շաբաթ չի մեկնի Թուրքիա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում