Ներքին 1 տարի առաջ - 18:28 13-05-2025

Մարմարիկ գետի ողջ երկայնքով շարունակվում են 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 13-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատներից, Կոտայքի մարզային փրկարարական վարչության, նույն վարչության Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի հրշեջ-փրկարարները, Սևանի ջրասուզակները Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանի, հատուկ նշանակության փրկարարական աշխատքնաքների իրականացման կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ, ինչպես նաև Մարմարիկ գյուղի բնակչության մեծ մասը, սրտացավ քաղաքացիներ առավոտյան ժամը 08:00-ից սկսել են մայիսի 4-ից անհետ կորած որոնվող, Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները:

Այս պահին Մարմարիկ գետի ողջ երկայնքով շարունակվում են աշխատանքները:

Ցավոք որոնողական աշխատանքները դեռևս արդյունք չեն տալիս:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»