Ներքին 1 տարի առաջ - 18:24 13-05-2025

Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին

Oragir.News-ի տեղեկություններով` այսօր Մեղրիի զորամասում հոսանքահարված ժժամկետային զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղից է։

«Մի տարի առաջ էր զորակոչվել բանակ, կարծեմ ընդունվել էր բուհ, բայց չգիտեմ ինչ ֆակուլտետ։ Էս ամառ տարին կլրանար։ Տան ավագ որդին էր, իրենից փոքր քույր ունի»,- Oragir.News-ին հայտնեց Վարդենուտի վարչական ղեկավար Կամո Սահակյանը։

Վարչական ղեկավարի պատմելով` խելացի, համեստ ու կազմակերպված տղա էր Կարենը։ Նորմալ, իրենց համար աշխատող ընտանիք են։

«Ծնողները որևէ պետական տեղ չէին աշխատում...դե գյուղ տեղ հողագործությունով են զբաղվում, անասնապահությամբ։ Կարենը շնորհքով տղա էր, գյուղում բոլորը սիրում էին»,- շարունակում է Կամո Սահակյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով