Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:07 13-05-2025

Դուք «Ժիգուլի» եք, տգիտության լաբորատոր նմուշ. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթից հետո ելույթով հանդես եկավ իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Ոչ կրթվելը, ոչ նորաձևությունը ձեզ չի սպառնում, հանգիստ եղեք, դուք «Ժիգուլի» եք ու մնալու եք «Ժիգուլի»: Ես ձեր մտածողությունն եմ ներկայացնում․․․ Դուք տգիտության լաբորատոր նմուշ եք...Դուք դժբախտ մարդ եք, միայն դժբախտ մարդը կարող է թիրախավորել վարչապետի կնոջը»,- ասաց Կոնջորյանը:

Անդրադառնալով իր կնոջ աշխատավարձի ու պաշտոնի վերաբերյալ Թագուհի Թովմասյանի բարձրացրած հարցին, թե արդյոք նրա աշխատանքային կտրոիկ աճի մեջ կոռուպցիոն ռիսկեր չեն նկատում Հակակոռուպցիոն կոմիտեում, Հայկ Կոնջորյանն ասաց․ «Տոհմիկ կաշառակերներով շրջապատված մեկը եկել, խոսում է կոռուպցիոն ռիսկից՝ էն մարդկանց մասին, ովքեր իրենց աշխատավարձով ապրում են․․․ Թագուհի Թովմասյա՛ն, մամուլի հրապարակումների համաձայն, դուք 3 հատ տուն ունեք Երևանում: Որպես լրագրող՝ ո՞նց եք Երևան քաղաքում 3 հատ տուն ձեռք բերել... Ձեր՝ հատկապես ո՞ր լրագրողական ծառայության համար ի՞նչ վարձատրություն են տվել»,- նշեց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան