Ներքին 1 տարի առաջ - 22:25 12-05-2025

Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն

ԿԳՄՍՆ որոշման համաձայն՝ բարձր որակի կրթություն ապահովելու համար նախատեսում են միավորել 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի ամբողջ տարածքում՝ 232 դպրոցների միավորմամբ:

Դրանք առավելապես վերաբերում է սահմանապահ գյուղերին: Շիրակի մարզում այդպիսի դպրոցների թիվը 48 է: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին:

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն։

Արթիկ խոշորացված համայնքի Տուֆաշեն գյուղի դպրոցը կմիանա Հայրենյաց գյուղի դպրոցին։ Ամասիա համայնքի Ողջի և Մեղրաշատ գյուղերի դպրոցները կմիացվեն Բյուրակն գյուղի դպրոցին։ Ախուրյան համայնքում ևս կլինի դպրոցների օպտիմալացում` Գետքի դպրոցը կմիանա Երազգավորս գյուղի դպրոցին, Լեռնուտի միջնակարգ դպրոցը կմիանա Ջաջուռի միջնակարգ դպրոցին։

Նշենք, որ փակվող դպրոցների ցանկն ամբողջական չէ, Oragir.News-ը հարցում է ուղարկել Շիրակի մարզպետի աշխատակազմ։

Սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցիչներն ու ծնողները մտահոգված են, որովհետև նրանց կարծիքով` անունը դրել են որակյալ կրթություն, բայց իրականում դատարկում են գյուղը։

Համենայնդեպս տրամաբանությունն այսպիսին է` փակել հինը, կառուցել նորը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան