Ներքին 1 տարի առաջ - 15:38 12-05-2025

Այ սենց՝ ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում՝ իրականությունը ստով քողարկելով. Արթուր Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այ սենց՝ ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում՝ իրականությունը ստով քողարկելով։

Այս իշխանությունը տեղեկատվական հիբրիդային պատերազմ է սկսել՝ գործի դնելով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին, որը, լինելով ԱԺ պատգամավոր, սուտ է տարածում՝ պետական մակարդակով։

Տեսնում եք չէ՝ ինչպես են հանրությանը մոլորեցնում բացահայտ ստերով, միայն թե Նիկոլ Փաշինյանի իշխանության թալանի աթոռը պահեն։ Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը՝ այդ աթոռին մնալու համար։

Ամենացավալին այն է, որ այս ստերը արժանահավատ դարձնելու համար օգտագործում են պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների՝ որպեսզի հանրության ականջին այդ սուտը հնչի որպես արժենահավատ տեղեկատվություն, որպեսզի հասարակ քաղաքացին իրականությունը չտեսնի։

Խնդրում եմ, ասեք՝ ինչպես կարելի է պայքարել այս անարդարության դեմ, եթե այս իշխանության ստերը հաղթում է ճշմարտությանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում