Ներքին 1 տարի առաջ - 15:42 12-05-2025

Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հովիվը տեղում մահացել է. սատկել է մի քանի խոշոր եղջերավոր անասուն. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը տղամարդ է, ով հովիվ է, այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները:

Հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով:

Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ:

Այս պահին դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի ծառայողները պարեկների հետ սահմանազատել են տարածքը և պարզում են մահացածի, նաև սատկած խոշոր եղջերավոր անասունների սեփականատիրոջ ինքնությունը:

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին, որտեղից խումբ է ժամանում դեպքի վայր:

Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և տեղակալի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով