Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:19 12-05-2025

Երկակի ստանդարտներ եք իրագործում․ Աննա Գրիգորյանը օրինակներ բերեց

Ես ակհայտորեն տեսնում եմ երկակի ստանդարտների իրագործում քննչական վարույթներ նախաձեռնելիս։ Այս մասին դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Քաղաքացի Սամվել Վարդանյանը ՔՊ-ական պատգամավորին ավտոբուսում տեսնելիս նրան գնահատականներ է հնչեցնում, վիրավորում է և դրան հաջորդում է անմիջապես վերջինիս ձերբակալումը, կալանավորումը, այնուհետև տնային կալանք, վարչական վերահսկողություն և այլն։ Բայց, օրինակ, Մասիվի թաղապետը օրը ցերեկով, կամերաների առջև ուղիղ եթերում ծեծի է ենթարկում քաղաքացու և որևէ հետևանք չի ունենում՝ ո՛չ ձերբակալվում է, ո՛չ կալանավորվում է։ Էս երկակի ստանդարտները ինչո՞վ կարող եք բացատրել։ 2 օր առաջ ձերբակալվել ու կալանվել է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Ես ուզում եմ հասնալ ձևը նրա ձերբակալման, այդ խայտառակ իրողությունը, որ ականատես եղանք, ինչո՞վ է պայմանավորված»,- ասաց նա։

Ի պատասխան Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ասաց, որ Նոր Նորքի վարչական ղեկավարի արարքը, նրան մեղսագրվող հոդված ծանր հանցանք չեն համարվում, դրա համար նա ազատության մեջ է։ Խոսելով Լիլիթ Աղեկյանը գործի մասին` նշեց, որ բազմաթիվ վարույթներով խափանման այլ միջոցներ են կիրառվել, բայց հետո հարկ է եղել կալանք կիրառել, ու այդպես էլ չանդրադարձավ նախկին ՔՊ–ական պատգամավորին վիրավորած և ոստիկանների կողմից խոշտանգված Սամվել Վարդանյանի գործին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի