Ներքին 1 տարի առաջ - 13:35 12-05-2025

Գլխավոր դատախազը չանդրադարձավ Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու վարույթի ընթացքին

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սամվել Վարրանյանին խոշտանգման ենթարկելու գործով

Փաստում եմ, որ գլխավոր դատախազն Ազգային ժողովի լիագումար նիստում չանդրադարձավ Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ վարույթի ընթացքին, թեև այդ հարցն իր ելույթում հերթական անգամ բարձրաձայնել էր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնեմ, որ ապրիլի 25-ին դատախազն ԱԺ հանձնաժողովի նիստում լայն հնչեղություն ունեցող այս գործով հանրությանը սխալ տեղեկություն էր տրամադրել, և իմ կողմից ճիշտը ներկայացնելուց հետո հարկ չհամարեց ո՛չ ներողություն խնդրել, ո՛չ ի վերջո՝ բացատրել, թե ինչու ԱՆՁԸ ՊԱՐԶՎԱԾ ոստիկաններին ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ մեղադրանք չի առաջադրվել — փորձագիտական հիմնարկին «մեղավոր նշանակելը» չաշխատեց։

Նշեմ նաև, որ ԱԺ հանձնաժողովում ապրիլի 25-ին գլխավոր դատախազի խոսքից ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ առկա է դատախազության գործառույթն ի վերջո արդյունավետ կատարելու անկեղծ ցանկություն, ուստի ապրիլի 28-ին, Վարազդատ Հարությունյանի հետ, հսկող դատախազին ներկայացրեցինք փաստերով հիմնավորված միջնորդություն՝ ԱՆՁԸ ՊԱՐԶՎԱԾ ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։

Ու ի՞նչ։ Ոչինչ։ Անցել է ուղիղ երկու շաբաթ՝ չունենք միջնորդությունը ո՛չ բավարարելու, ո՛չ էլ մերժելու մասին որոշում, թեև օրենքով ունեին 7 օր ժամանակ։

Հետևություններ՝

1) Ես սխալվում էի՝ կարծելով, որ առկա էր դատախազության գործառույթն արդյունավետ կատարելու անկեղծ ցանկություն։ Չի՛ եղել նման բան։ Դրա փոխարեն՝ եղել է «ծածկադմփոցի» ցանկություն։
2) Դատախազությունն իր անգործությամբ փաստացի խրախուսում է խոշտանգման ու նվաստացուցիչ վերաբերմունքի՝ գնալով ավելի մեծ ծավալներ ու ավելի լկտի դրսևորումներ ստացող պրակտիկան։ Այդ ամենի համար գլխավոր դատախազը կրում է անձնական պատասխանատվություն։»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով