Ներքին 1 տարի առաջ - 23:37 11-05-2025

Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել եւ ընկել է քաղաքացու գլխին

Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Շիմալյանն ահազանգում է, որ այսօր այգում զբոսնելիս ծառի մի հատված պոկվել եւ ընկել է իր գլխին։

«Համացանցում երբևիցե որևէ գրառում արած չկամ,սակայն որոշ հանգամանքներ ստիպեցին կատարել այս գրառումը։

Այսօր 11.05.2025-ին ժանը 16։40 սահմմաններում Երևանում Քանաքեռ հեկ թաղամասի Ղափանցյան փողոցի հարակից այգում տհաճ դեպք տեղի ունեցավ ինձ հետ։ Նշված այգում զբոսնելիս, ուժգին քամու հետևանքով ծառի մի հատվածը պոկվեց ու ընկավ գլխիս։ Բարեբախտաբար ողջ եմ, սակայն ստացել եմ գլխի և մարմնի տարբեր հատվածների միջին ծանրության վնասվածքներ։

Հարց եմ ուղղում Երևանի քաղաքապետարանին` ո՞ւր է կանաչ տարածքների վերահսկողությունը։ Ինչո՞ւ պետք է մարդիկ քաղաքով զբոսնելից վտանգեն իրենց կյանքը ։ Ծառը կամ նրա ճյուղերը շատ վատ վիճակում էին, և ոչ մի նախազգուշացում կամ խնամք չէր իրականացվել։
Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևան բժշկական կենտրոնի հերթապահ անձնակազմին` օպերատիվ աշխատանքի և սրտացավ վերաբերմունքի համար»,– գրել է քաղաքացին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում