Մշակույթ 1 տարի առաջ - 17:04 11-05-2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Ամստերդամի սիրտ հանդիսացող Սուրբ Նիկողայոսի տաճարում մայիսի 10-ին տեղի է ունեցել մեծանուն հայ մտածող, բանաստեղծ ու աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու բարձրաքանդակ հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա են Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքի հոգևոր ու մշակութային առաջնորդներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նիդեռլանդական օրագիր»-ը տեղեկացնում է, որ էկումենիկ այս հանդիսության ընթացքում հանդիսատեսը լսել է Հաառլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմի առաջնորդ Յան Հենդրիքս եպիսկոպոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի, Ամստերդամի դեկան Էրիկ Ֆենիսի, ինչպես նաև նախաձեռնության հեղինակներ՝ «Սուրբ Գրիգոր Նարեկացի Ամստերդամ» հիմնադրամի ղեկավար Վահան Ավագյանի և Համահայկական աշխարհագրական ընկերության նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանի ուղերձները։

Մասնակիցները շեշտել են հուշատախտակի պատմական ու հոգևոր նշանակությունը՝ այն համարելով հայ համայնքի և Ամստերդամի միջև կապերի ամրապնդման խորհրդանիշ։ Նշվել է, որ Նարեկացու պատկերով այս հուշարձանը կդառնա հայրենիքից հեռու ապրող հայերի համար ուխտավայր, ինչպես նաև կգրավի Նիդեռլանդներ այցելող հայազգի զբոսաշրջիկների ու տեղացիների ուշադրությունը։

Ըստ աղբյուրի՝ Սուրբ Նիկողայոսի տաճարի՝ քաղաքի կենտրոնում գտնվելու առանձնահատկությունը հնարավորություն կտա այցելուներին ոչ միայն ծանոթանալ հայ մշակույթի խորհրդանիշներին, այլև մոմ վառել՝ հարգանքի տուրք մատուցելով Նարեկացու անմահ գրական ժառանգությանը։

«Այսօր մեր համայնքի սրտում մի նոր էջ է բացվում։ Սուրբ Գրիգոր Նարեկացին, իր համընդհանուր մարդասիրական ու հոգևոր ուղերձով, կմիացնի մշակութային կամուրջներ Հայաստանի և Նիդեռլանդների միջև»,- ասել է Վահան Ավագյանը։

Միջոցառումը ավարտվել է հավատացյալների համատեղ աղոթքով և տաճարում Նարեկացու պատկերին մոմեր վառելու ավանդական արարողությամբ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով