Արտաքին 1 տարի առաջ - 16:44 11-05-2025

Ռուսաստանին հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդումը ծիծաղելի է. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունը, ի պատասխան Reuters գործակալության՝ Ռուսաստանին Fath հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդման, դա որակել է «ծիծաղելի»:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունը հայտարարել է. «Այս պնդումը չափազանց ծիծաղելի է։ Ցավալի է, որ Reuters գործակալությունը շարունակում է պնդել Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին անհիմն մեղադրանքներ հրապարակելու իր պրակտիկան»:

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունն ընդգծել է. «Քանի դեռ կողմերի (Ռուսաստանի և Ուկրաինայի - խմբ.) միջև հակամարտությունը շարունակվում է, Իրանը ձեռնպահ կմնա կողմերից որևէ մեկին ցանկացած ռազմական օգնություն տրամադրելուց»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան