Արտաքին 1 տարի առաջ - 13:27 11-05-2025

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թրամփն անկեղծ է Իրանի հետ համաձայնության հասնելու իր ցանկության մեջ. CNN

Իրանցի պաշտոնյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջին անուղղակի բանակցությունները, որոնք ուղղված էին Թեհրանի միջուկային ծրագրի խնդրի լուծմանը և պատժամիջոցների չեղարկմանը, «ոչ իրական» են եղել ամերիկյան կողմից և, հավանաբար, ի սկզբանե մտածված են եղել որպես «իրավիճակում լարվածությունը սրելու որոգայթ»։

Ըստ Թեհրանի ներկայացուցչի, որը CNN-ի հետ զրուցել է անանուն մնալու պայմանով, բանակցություններում ընդմիջումները և աշխատանքում շաբաթական դադարները, որոնք հակասում էին Թեհրանի նախընտրություններին, Իրանը գնահատում է որպես ամերիկյան կողմի քաղաքական և մեդիախաղ և այժմ պատրաստվում է այն սցենարներին, որոնց դեպքում բանակցությունները կձախողվեն։

Սա տեղի է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությունից հետո այն մասին, որ եթե կիրակի օրը Օմանում կայանալիք հաջորդ բանակցությունները արդյունավետ չլինեն, «ապա դրանք չեն շարունակվի, և մենք ստիպված կլինենք այլ ճանապարհով գնալ»։

Այս կապակցությամբ ամերիկացի պաշտոնյան շաբաթ օրը CNN-ին հայտարարել է, որ «նախագահ Թրամփը բացարձակապես անկեղծ է Իրանի հետ համաձայնության հասնելու իր ցանկության մեջ և լիովին հավատարիմ է դրան հասնելուն»։

«Միացյալ Նահանգները երաշխավորելու է, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա, բայց նաև ցանկանում է կայուն խաղաղություն Մերձավոր Արևելքում, նոր հարաբերություններ Իրանի հետ և որպեսզի իրանցի ժողովուրդը լիովին իրացնի իր ազգային ներուժը»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով