Արտաքին 1 տարի առաջ - 09:13 11-05-2025

Մոսկվան Կիևին առաջարկում է վերսկսել ուղիղ բանակցությունները

Ռուսաստանը առաջարկում է Ուկրաինային վերսկսել բանակցությունները, որոնք չեն ընդհատվել Մոսկվայի կողմից:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք երբեք չենք հրաժարվել ուկրաինական կողմի հետ երկխոսությունից։ Հիշեցնեմ, որ մենք չէ, որ ընդհատեցինք բանակցությունները 2022 թվականին։ Աառաջարկում ենք, որ Կիևի իշխանությունները վերսկսեն բանակցությունները, որոնք նրանք ընդհատել էին 2022 թվականի վերջին»,- ասել է նա։

Պուտինը շեշտել է, որ խոսքը առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների վերսկսման մասին է։

«Մենք առաջարկում ենք սկսել առանց ուշացման, հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլում, որտեղ դրանք անցկացվել էին ավելի վաղ և որտեղ ընդհատվել էին»,- հավելել է նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ