Ներքին 1 տարի առաջ - 19:00 10-05-2025

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

Մայիսի 8-ին գիշերը, ժամը 01։30-ի սահմաններում, Այնթապի 13-րդ փողոցի 12-րդ նրբանցքի 16-րդ հասցեում գտնվող բնակելի տնակն ամբողջությամբ այրվել է։ Բնակիչների խոսքով՝ հրկիզումը եղել է միտումնավոր, ինչի հետևանքով նրանք հայտնվել են անելանելի վիճակում. մնացել են առանց բնակարանի, առանց հագուստի և առանց գումարի։ Այսօր արդեն երկրորդ գիշերն է, ինչ ընտանիքը ստիպված անցկացնում է դրսում, բաց երկնքի տակ։

«Երեկոյան դուռը փակել են, վրայից բենզին լցրել ու վառել մեր տունը։ Տղայիս հետ մի կերպ ենք փրկվել։ Օգնություն գոռալուց ձայնս գնացել է։ Տղաս ինձ վերցրել շպրտել է դուրս, որ փրկի»,- Oragir.News-ին պատմեց տան բնակիչ Ռիմա Սրապյանը։

Նրա խոսքով՝ այրվել են ոչ միայն կենցաղային իրերն ու հագուստը, այլև տարիներ շարունակ կուտակած բոլոր միջոցները, որոնցով ցանկանում էին տուն կառուցել։ Հրդեհի պատճառով ոչնչացել են նաև բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ նրա որդու զինվորական գրքույկը։ Վերջինս մասնակցել է 44-օրյա պատերազմին և կամավորագրվել Հայրենիքի պաշտպանության համար։

Սրապյանը Oragir.News-ի հետ զրույցում դիմեց բոլոր սրտացավ քաղաքացիներին՝ խնդրելով աջակցել հնարավորության սահմաններում։

Բնակիչները չեն կասկածում, որ հրկիզումը դիտավորությամբ է իրականացվել։ Նրանք համոզված են, որ ինչ-որ մեկն այս սարսափելի արարքով վտանգել է իրենց կյանքը՝ թողնելով նրանց դրսում՝ առանց ծածկի ու պաշտպանության։

«Նման քայլի կարող է ընդունակ լինել միայն թուրքը։ Ինչպե՞ս կարելի էր նման բան անել»,- ասաց Ռիմա Սրապյանը

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ