Ներքին Հարցում 1 տարի առաջ - 16:21 10-05-2025

Հաղթանակ կա՞, որ շքերթին էլ մասնակցեն․ Արցախը տվեցին, ինչի՞ հիման վրա մասնակցեն․ հարցում

Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Հաղթանակի 80-ամյակի տոնական միջոցառումներին, սակայն հայկական զորախումբը Կարմիր հրապարակում ռազմական շքերթին չմասնակցեց։

Թե ինչո՞ւ է այս տարի չմասնակցելու որոշում կայացվել, պարզ չէ: Պաշտպանության նախարարությունից պաշտոնական բացատրություն չի տրվել։

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց շքերթին, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ոչ: Դրա փոխարեն հայկական զորախումբը չմասնակցեց շքերթին, ադրբեջանականը՝ մասնակցեց:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու՞ հայկական բանակը չի մասնակցել շքերթին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա քաղաքական գործընթացների պատճառով է։

«Ինձ թվում ա՝ դա քաղաքականության հետ ա կապված, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պետք է իշխանությունը առաջարկեր։

«Դե պետք ա իշխանությունը առաջարկեր։ Էն մեկը չկար, բայց բանակը մասնակցում էր, մերը մասնակցում էր, բայց բանակը չկար»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հաղթանակ չկա, որի համար շքերթին կարող են մասնակցել։

«Ինչին մասնակցեն, հաղթանակ կա՞, որ մասնակցեն։ Ղարաբաղը տվեցին, էլ ինչի՞ հիման վրա մասնակցեն։ Նիկոլ Փաշինյանի մասնակցելը երկերեսանիություն է»,- ասաց նա։

«Որովհետև խելոք ղեկավարություն ունենք, դրա համար։ Ինքը ճարահատյալ ա գնացել, ուրիշ ելք չունի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան