Ներքին 1 տարի առաջ - 13:48 10-05-2025

Արդյո՞ք Արևմտյան Հայաստանում վերականգնվող հայկական եկեղեցիները պահպանելու են իրենց ինքնությունը

Արևմտյան Հայաստանում մի շարք հայկական եկեղեցիներ վերջին տարիներին վերականգնվում են, սակայն գործընթացը հաճախ առաջացնում է մտահոգություններ եկեղեցիների հայկական ինքնության պահպանման վերաբերյալ։

Վկայություններ կան, որ վերականգնման անվան տակ երբեմն տեղի են ունենում պատմական ժառանգության աղավաղում, ցանկանում են վերացնել հայկական հետքը։

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս գործընթացը։ Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցեց պատմաբան Արգամ Այվազյանի հետ։

«Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո եղել են շուրջ 180 հազար հայկական մեծ ու փոքր հուշարձաններ։ Վերջին տասնամյակների ընթացքում այդ հուշարձանների մոտավորապես 2-3%-ն է պահպանվել։ Վերջին 20 տարիներին Թուրքիան սկսել է որոշ հայկական հուշարձանների վերականգնման աշխատանքներ, օրինակ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին և այլ կառույցներ։

Սակայն այս գործընթացի հիմքում ընկած է տուրիզմի խթանման և մշակութային բազմազանության ցուցադրական ներկայացումը, այլ ոչ թե հայկական մշակութային ժառանգության արժանապատիվ պահպանումը»,- ասաց Արգամ Այվազյանը։

Այն հարցին, որ Անի Մայր Տաճարը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության տակ և ներկայումս վերականգնվում է, արդյո՞ք երաշխիք կա, որ եղած հայկական արձանագրությունները, խաչքարերն ու խորհրդանիշները կպահպանվեն, պատմաբանը պատասխանեց, որ չնայած Անին ընդգրկվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, ինչպես նաև Հայաստանի տարածքում ևս 6-8 մշակութային հուշարձաններ ընդգրկված են նույն ցուցակում, բայց մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ն որևէ ֆինանսական աջակցություն չի տրամադրել Հայաստանի տարածքում գտնվող այդ հուշարձանների վերականգնման համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում