Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:15 09-05-2025

Պապիս աչքերի առջև են զոհվել մարտական ընկերները, ինքն էլ հրաշքով է փրկվել. վետերանի թոռ

Հայրենական պատերազմում կռված հարազատների նկարները ձեռքերին, հպարտ ու արցունքոտ աչքերով են քայլում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների թոռներն ու զավակները։ Ամեն նկարի տակ պատմություն և մարտական ճանապարհ է թաքնված։

Հայրենական մեծ պատերազմին մեծ էր նաև հայերի մասնակցությունն ու հաղթանակի մեջ ունեցած ներդրումը։ Հովհաննես Սարգսյանի մորական պապը մեծ Հայրենական պատերազմի մասնակից է։ Հովհաննեսը հուզմունքով, բայց միևնույն ժամանակ հպարտությամբ է պատմում պապի մասին։

«Այսօր շատ կարևոր օր է մեր ընտանիքի համար։ Մորական կողմի պապիկս` Նապոլեոն Նազարյանը մեկնել է ծառայության և սկսվել է Հայրենական մեծ պատերազմը։ Նա եղել է 89-րդ «Թամանյան» դիվիզիայի կազմում որպես հրետանու հրամանատար, լեգենդար Նվեր Սաֆարյանի զինակիցը։ Պապս պատմում էր, որ օրերով, շաբաթներով սոված են անցկացրել խրամատներում, սակայն մինչև վերջ են պայքարել ու չեն նահանջել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է վետերանի թոռը։

Հովհաննեսն ասում է, որ իր պապը հերոսաբար կռվել է հասել մինչև Բեռլին ու Ռայխստագի մատույցներում պարել հայկական քոչարին։

«Պապս շատ էր պատմում էր, որտեսել է, թե իր աչքերի առաջ ինչպես են զոհվել մարտական ընկերները, ինքն էլ հրաշքով է ողջ մնանցել»,- պատմում է Հովհաննեսը։

Նապոլեոն Նազարյանը պատերազմից հետո ամուսնացել է, ունեցել 4 զավակներ` 2 տղա, 2 աղջիկ։

«Աշխատել է Հայկավան գյուղի կոլտնտեսությունում որպես գլխավոր հաշվապահ։ Արժանացել է պետական բազմաթիվ մեդալների, շքանշանների»,- ասում է Հովհաննես Սարգսյանը։ Հովհաննեսի բարեկամներից` տատիկի քրոջ ամուսինն էլ է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։

«Պերճ Թադևոսի Սողոյանն էլ տատիկիս քրոջ ամուսինն էր, այս տարի մարտի 15-ին կդառնար, կլրանար ծննդյան հոբելյանական 100 ամյակը։ 17 տարեկան է եղել, Հայոց լեզու է դասավանդել Հայրենյաց գյուղի դպրոցում, սակայն երբ կռիվը սկսվել է, գրիչը զենքով է փոխարինել ու մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Նա եղել է լեգենդար մարշալ Հովհաննես Բաղրամյանի զինվորը»,- ասում է Հովհաննես Սարգսյանը։



Հովհաննեսն ասում է, որ իր մոտ այն տպավորությունը չէ, որ տոնի խորհուրդը կորել է։ Անհնար է ուրանալ այն հաղթանակը, որը կերտվեց 80 տարի առաջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ