Ներքին 1 տարի առաջ - 20:50 09-05-2025

ԵՄ-ն կարևոր գործընկեր է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին․ ՆԳ նախարար

Մայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Ելույթն ամբողջությամբ ստորև՝
Ձե՛րդ գերազանցություն դեսպան Մարագոս,
տիկի՛ն Հակոբյան,
հարգարժա՛ն հյուրեր,
տիկնա՛յք և պարոնայ՛ք,

Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։

Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության հետ երկկողմ օրակարգը ամրապնդելու ամուր հանձնառությունը:

Ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ընթացքում, մենք հաստատակամ ենք Եվրոպական Միության հետ բազմաշերտ համագործակցությունը խորացնելու հարցում և դրան հաջորդած քայլերը ապացուցել են այդ խոստմանը մեր հավատարմությունը:
Եվրոպական Միությունը կարևոր գործընկեր է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին։

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ նոր էջ բացվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում։

Համաձայնագրի կիրարկման հարցում կարևորում ենք Եվրոպական Միություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի գործունեությունը և վերահաստատում ենք Կառավարության հանձնառությունը ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների արդյունավետ իրագործման հարցում՝ ընդգծելով քաղ.հասարակության դերակատությունը այս ճանապարհին:

Կարևոր նվաճում եմ համարում Հայաստանում ժողովրդավարական նոր ինստիտուտի ձևավորումը՝ ի դեմս Ներքին գործերի նախարարության, որն իրականություն դարձավ թե՛ մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական Միության, թե՛ քաղաքացիական հասարակության գործընկերների, թե՛ պետական վերաբերելի բոլոր մարմինների, թե՛ նաև հանրության յուրաքանչյուր անդամի ներդրած ջանքի և նվիրվածության արդյունքում։

Կայացած առաջընթացի վկայությունն է այն, որ Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ պատրաստակամ առաջնորդությամբ Մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը ընթանում է լայն թափով, ինչը դեպի Եվրոպական Միություն ձգտումների համատեքստում Հայաստանի համար կարևոր հանգրվան է, միաժամանակ՝ Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումների գնահատական։

Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացումը էական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա՝ ստեղծելով նոր հնարավորություններ տնտեսական աճի, ներդրումների, տարբեր ոլորտների զարգացման համար։ Վիզայի ազատականացումը էական կլինի մարդկանց միջև շփումները հեշտացնելու, Հայաստանի և Եվրամիության քաղաքացիների միջև գործարար, սոցիալական և մշակութային կապերի ամրապնդման համար:

Պատրաստակամ ենք լավագույնս իրականացնել և ներդնել առավելագույն ջանքեր վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ, որը դիտարկում ենք որպես միգրացիայի, ներքին անվտանգության, սահմանային կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական ճանապարհային քարտեզ:

Բարձր ենք գնահատում ԵՄ և անդամ-երկրների հստակ վճռականությունը շարունակելու խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և վերահաստատում
ենք Եվրոպական Միության հետ առավել մերձենալու Հայաստանի կառավարության վճռականությունը:
Այս հիշարժան օրը խորհրդանշում է դեռ տասնամյակներ առաջ միասնություն գտնելու հրամայականը և ԵՄ անդամ երկրների ցուցաբերած ամուր վճռականության ուժը` ապահով ապագա կառուցելու համատեղ հանձնառությունը:

Շնորհավոր Եվրոպայի օրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում