Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:13 09-05-2025

Բոլորը հոտնկայս դիմավորեցին իրենց զինվորականներին՝ բացի մեկից՝ հայոց հաղթանակների դեմ պայքարող Փաշինյանից

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլորը հպարտ ու հոտնկայս դիմավորեցին Հաղթանակի երթին մասնակցող իրենց զինվորականներին, պետական դրոշին, բացի մեկից, հայոց հաղթանակների դեմ պայքարող, հաղթանակած հայ ժողովրդին թուրքական ստրկության տանող Նիկոլ Փաշինյանից:

Հայրենական Մեծ պատերազմն «իրենով արեց» կովկասյան թաթարների սերունդը` հպարտ քայլելով Կարմիր հրապարակում` էն դեպքում, երբ անգամ Ալիևը լայաղ չէր արել մասնակցելու:

Սա ամենևին պատահական չէ, ոչ էլ կապ ունի Նիկոլ Փաշինյանի՝ իբր հակառուսականության կամ պրոարևմտյան լինելու հետ: Բնա՛վ:

Սա արևմտաթուրքական ծրագիր է՝ վերաշարադրել հայ ժողովրդի պատմությունը, տրանսֆորմացնել, խեղել հիշողությունը, ջնջել ազգային հպարտությունն ու վերածել ստրկացող մասսայի. հայը չպիտի հպարտանա իր պապերի հերոսական պատմությամբ, ազգային բանակով, հաղթանակներով...

Հիշե՛ք սրա իշխանության տարիները և կհաստատեք ասածս»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան