Ներքին 1 տարի առաջ - 15:07 09-05-2025

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է պատանիների աշխարհի առաջնության մեդալակիրներին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել պատանիների աշխարհի առաջնության մեդալակիրներին ու թիմի ավագ մարզչին, իսկ ծանրորդների անձնական մարզիչներն արժանացել են նվերների:

Ֆեդերացիայի նախագահը պատանեկան հավաքականի անդամների ու մարզչական շտաբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար:

«Պատանիների ու երիտասարդների արդյունքները կարևոր են այնքանով, որքանով ապահովում են թիմում սերնդափոխությունն ու հաջորդականությունը: Ինչու ոչ, նաև մրցակցություն են ապահովում, իսկ սպորտում մրցակցությունը շատ կարևոր է»,-ասել է Հարությունյանը:

Ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն Գրիգոր Ղազարյանը ու նրա անձնական մարզիչ Արմեն Մկրտչյանը, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Հարություն Հովհաննիսյանն ու անձնական մարզիչ Մհեր Պողոսյանը, ինչպես նաև պատանիների հավաքականի ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան