Ներքին 1 տարի առաջ - 18:00 08-05-2025

Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բանտում տեսնելը Փաշինյանի մանկական երազանքն է

Երեկ՝ մայիսի 7 ին, Ազգային Ժողովում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ընդդիմությանը, ակնկարկելով նրանց՝ Սևանի ափերին, Հունաստանի կղզիներում ունեցած հարստության և դղյակների մասին, մինչդեռ ժողովուրդը նրան բոլոր հանդիպումների ժամանակ հարցնում է՝ ինչու՞ են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն ազատության մեջ։

«Որ գյուղ գնում եմ, ասում են՝ էդ Քոչարյանը ինչո՞ւ է ազատության մեջ, էդ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ է ազատության մեջ։ Ես սենց բան չեմ տեսել»,- զարմացած ասել է նա։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց փաստաբան Ռուբեն Մելիքյանից։

«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց իր մեծ ցանկության մասին՝ իրականացնել իր մանկական երազանքը՝ լինել բռնապետ։ Նա ուզում է անել այն, ինչ ցանկանում է, չլսել քննադատություն, չստանալ համարժեք արձագանք։ Դրա դրսևորումներից մեկը Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հասցեին արված նրա հայտարարությունն էր»,- ասաց փաստաբանը։

Ռուբեն Մելիքյանը հավելեց նաև, որ չի պահանջվում լինել իրավաբան կամ իրավապաշտպան՝ հասկանալու համար այս միտումները։ Դրանք այնքան ակնհայտ են, որ նկատելի են նույնիսկ իրավաբանի մասնագիտության հետ առնչություն չունեցող մարդկանց համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով