Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 16:41 08-05-2025

Զելենսկին իր դիրքերն է ամրապնդում․ զորահանդեսի ժամանակ Մոսկվայի վրա հարձակում չի լինի

«Կարծում եմ՝ Զելենսկու այս հայտարարությունը քարոզչական նպատակ ունի, փորձ է արվում Ուկրաինայի դիրքերն ավելի բարձրից ներկայացնել, որովհետև, հատկապես Կուրսկի մարզի ամբողջական դեօկուպացիայից հետո, ինչպես հայտնում է ՌԴ-ն, Ուկրաինայի դիրքերը վատ վիճակում են։ Եվ եթե նախկինում խոսք կար փոխզիջումային տարբերակի մասին, որի դեպքում Ուկրաինան պետք է զիջեր Կուրսկի մարզում, իսկ Ռուսաստանն այլ տեղերում, ապա այժմ այդ առավելությունն Ուկրաինան չունի և տեղեկատվական, քարոզչական պատերազմի դիրքերից է հանդես գալիս»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը, թե իրենք չեն կարող ապահովել այն երկրների առաջնորդների անվտանգությունը, որոնք Մայիսի 9-ի տոնակատարությունների ժամանակ այցելելու են Մոսկվա, մասնակցելու զորահանդեսին։

Պողոսյանն անհավանական համարեց Ուկրաինայի կողմից տվյալ ժամանակ որևէ ռազմական գործողության գնալը, քանի որ այն միջազգային անկանխատեսելի արձագանք կունենա։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ Մոսկվայում ռազմաշքերթին տարբեր երկրների առաջին դեմքեր են լինելու, ենթադրյալ ռազմական գործողությունը կգնահատվի նաև որպես տվյալ երկրների դեմ ագրեսիա»,- ասաց քաղաքագետը, ապա կարծիք հայտնեց, թե Զելենսկու հայտարարությունը Պուտինի հրավերն ընդունած երկրների ներկայացուցիչներին չի ստիպի վերանայել Մոսկվա մեկնելու որոշումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան