Ներքին 1 տարի առաջ - 13:57 08-05-2025

Պատերազմը գցեցին մեր ջեբը, գիտեինք, թե ռուսին զանգենք՝ կօգնի. Ալեն Սիմոնյան

Մեր քաղաքական ամոթն այն է, որ գալով իշխանության՝ ապրել ու մտածել ենք նույն տրամաբանության շրջանակում և հավատացել ու վստահել ենք ԼՂ հարցում 30 տարի գոյություն ունեցող տրամաբանությանը։ Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով՝ պատերազմը գցել են մեր ջեբը։

Նրա խոսքով՝ տրամաբանությունն այն է, որ կարող ես «զանգել ռուսներին, նրանք կդադարեցնեն պատերազմը»: «Սա մեր ամոթն է, մենք կարծում էինք, որ եթե այս համակարգն աշխատի, ավելի լավ է չկպչենք դրան, բայց պատերազմը գցեցին մեր գրպանն ու գնացին։ Այո, ամոթ է, որ թույլ տվեցինք, որ պատերազմը, պատրանքն ու սուտը գցեն մեր գրպանն ու հեռանան»,- նշել է Սիմոնյանը։

Նա ավելացրել է, որ 2020թ. հունվարին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ նրան դատում էին կոռուպցիայի համար, վերցրել է բարձրախոսն ու հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ «Մտածում էի, թե ինչի մասին էր խոսում, բոլորն էլ լավ գիտեին, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ գիտեին։ «Մեր քաղաքական ամոթն այն է, որ երբ նոր էինք իշխանության եկել, չէինք պատկերացնում, որ Հայաստանին ու հայ ժողովրդին կարելի է նման թշնամանքով վերաբերվել»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով