Մամուլ 1 տարի առաջ - 08:00 08-05-2025

Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած ԱԺ նիստը ոչ միայն ևս մեկ անհաջող օրինակ էր գործադիր և օրենսդիր մարմինների հարաբերության, այլև քաղաքական դեգրադացման կենդանի ցուցադրություն։ Կառավարության հարցուպատասխանը, որը նախատեսված է քաղաքացիներին հուզող խնդիրներին պատասխան տալու, հաշվետվության և հանրային բանավեճի հարթակ լինելու համար, կրկին վերածվեց անհավասար մենամարտի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։

Փաշինյանը, ում ձայնի տեմբրը սրացավ հենց ընդդիմադիրներից հարց ստանալու պահից, կրկին չհրաժարվեց իր վերջին տարիների ֆավորիտ մեթոդից՝ սպառնալիքներով և ագրեսիվ հռետորաբանությամբ փակել բանավեճը։ Նա, ըստ էության, վերստին գործեց «քաղաքական մեղադրողի» կարգավիճակում՝ անդրադառնալով ընդդիմադիրներին ոչ թե փաստարկներով, այլ «ԱԱԾ պադվալներով» սպառնալու հռետորաբանությամբ։

Բայց եթե սա մնար միայն Փաշինյանի ելույթի տիրույթում, գուցե կարելի լիներ մեկնաբանել որպես հերթական նյարդայնացած պահ։ Զավեշտալին այն է, որ ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորներ սկսեցին դերաբաշխված շարժվել դահլիճում՝ մեկը Փաշինյանին հանգստացնելով, մյուսը ընդդիմության վրա հարձակվելով, որոշներն էլ` «հանդարտեցնելով»։

ԱԺ-ում գոյություն ունի Կարեն Համբարձումյան անուն-ազգանունով մի պատգամավոր, որին գրեթե երբեք չենք տեսնում որպես օրենսդիրի ներկայացուցչի:
Համբարձումյանը հայտնվում է կադրերում՝ «դուխով» դեմքով ու մարտական կեցվածքով՝ պատրաստ «ջարդելու» ընդդիմադիրին։

Հավասարազոր դերակատարությամբ ներկայացան նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Այս երկու պաշտոնյաները, որոնք ըստ իրենց կարգավիճակի՝ պարտավոր են պահել խորհրդարանական նորմերն ու արժանապատվությունը, հակառակը՝ մասնակցեցին ԱԺ դահլիճում սկսված աղմուկին ռեպլիկներով, բարձրացրած ձայներով ու «քաղաքական հարձակման» ոգով։

Հիշեցնենք, որ խորհրդարանը բեմ չէ, որտեղ պետք է ցույց տալ, թե ով ում «կոչնչացնի» հանուն առաջնորդի։ Այն տեղ է, որտեղ պետք է քննարկվեն քաղաքացիների կենսական խնդիրները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ