Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:32 07-05-2025

Փաստարկված խոսք, ու Նիկոլին ոչինչ չի մնում, քան հիստերիկանալ. այդ լաչառությունը փախուստ է

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Մեր բարբառում լավ արտահայտություն կա, ասում են՝ քոռ դանակով մորթում ա։ Տանջելուն են այդպես ասում, նաև հաճախ՝ ծաղրելուն։ Հիմա նայում եմ ԱԺ հարցուպատասխանը և արդեն որերորդ անգամ նույն մտքին գալիս՝ Աննա Գրիգորյանն ու Քրիստինե Վարդանյանը քոռ դանակով մորթում են Նիկոլին։ Փաստարկված խոսք ու Նիկոլին ոչինչ չի մնում… քան հիստերիկանալ և գոնե այդպես կոծկել աղջիկների կողմից բացահայտվող իր իրական դեմքը։

Այո, այդ լաչառությունը ոչ այլ ինչ է, քան փախուստ Աննա Գրիգորյանից ու Քրիստինե Վարդանյանից։ Դա է դավաճանում նաև էն մանր նիկոլների՝ շեֆին պաշտպանելու խղճուկ փորձերը։ Հեռու կանգնում ու վախկոտ շան պես հաչում էին աղջիկների վրա։

Տեսած կլինեք նման շների՝ էն որ հաչում են, բայց ամեն դեպքում ուրիշ կողմ են նայում, որ եթե հանկարծ դիմացինը ինչ-որ քայլ ձեռնարկի իր դեմ, ձև անեն, իբր ուրիշի վրա էին հաչում։

Սիրելի Աննա, սիրելի Քրիստինե, շատ ապրեք։ Ասել եմ ու կրկնում եմ՝ և՛ իրական ընդդիմադիրը պետք է ձեզ նման լինի, և՛ իրական քաղաքական գործիչը, և՛ նույնիսկ (հատկապես) իրական տղամարդը։ Շնորհակալություն, որ այդպիսինն եք»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում