Ներքին 1 տարի առաջ - 21:40 07-05-2025

Ձերբակալվել է Գյումրի ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքի վարիչը

«Հաստատում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի բաժնի վարիչը` ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված գործողության արդյունքում»,- Oragir.News-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Oragir.News-ի տեղեկություններով` ձերբակալվածը «Գյումրի» ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանն է։

Նասիբյանը մասնագիտությամբ լապարասկոպիկ վիրաբույժ է, 2018-ից առ այսօր զբաղեցնում է «Գյումրի» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչի պաշտոնը։

Oragir.News-ը փորձել է նաեւ մեկնաբանություն ստանալ «Գյումրի» բժշկական կենտրոնից։

«Մենք էս փուլում ասելիք չունենք, քննչական գործողությունները շարունակվում են, մեզ համար էլ ոչ մի բան պարզ չէ»,- հայտարարեցին «Գյումրի» ԲԿ-ից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան