Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:28 07-05-2025

Կառավարության նիստեր նայելու «ֆանատ» եմ դարձել․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին

Կառավարության գործունեության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի միջոցով փոխանցեցի մի թղթապանակ՝ լրագրողական հետաքննությունների ժողովածու, որում խոսվում էր այսօրվա իշխանության գործունեության հետ կապված փաստական հետաքննություններ։ Օրինակ՝ դա կարդալուց հետո, անմեղության կանխավարկածը հարգելով, կարող էր Հակոբ Սիմիդյանից հետաքրքրվել՝ ինչպես է ստացվել, որ Աբովյանի մարզադաշտի կառուցմումն իր ընկերոջ ընկերությունն իրականացնում առաջին անգամ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Կարող եք ասել՝ ՍԱՏՄ պետին բռնել եք, կոռուպցիայի դեմ պայքարում եք, բայց ինչպե՞ս է այդ պայքարն իրականացվում, որ բոլորին հայտնի է, որ այդ պաշտոնյան տարբեր տարիների պաշտոններ է զբաղեցրել։ Կառավարություն, որ գնաք, մի հատ Արայիկ Հարությունյանին հարցրեք՝ Արայիկ, ինչպե՞ս եղավ, որ այս տղային տարբեր պաշտոնների առաջադրեցիք։ Իրականում, վերջերս, ֆանատ եմ դարձել՝ կառավարության նիստեր նայելու, որովհետև ամեն նիստի Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ չեն կարողանում աշխատել՝ նախագծերը հետ են տալիս, նույն դասարանում են մնում, հանարարություն տալիս են՝ չեն կատարում»,- նշեց Մանուկյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով