Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:52 07-05-2025

Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, կառավարության անդամներն ԱԺ պետք է գային նավով. Արթուր Խաչատրյան

«Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, Կառավարության անդամները ԱԺ պետք է գային նավով։ Եթե այսպես շարունակվի, կարծում եմ՝կառավարությունը բյուջեով պետք է պահանջի, որ իրեն ուղղաթիռ տրամադրեն, քանի որ ճանապարհները գնալով դառնում են անանցանելի», խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ այս իշխանություները հպարտանում են, որ շատ ճանապարհներ են վերանորոգել։

«Այդքան ճանապարհ որ վերանորոգել եք, դրանցից քանի՞սն եք կրկնավերանորոգել: Մեր փողոցը վերանորոգել եք, հետո մի հատ փոսալցում եք արել, հիմա մի հատ էլի փոսալցում պետք է արվի, որ վերջում զզվեք՝ էլի վերանորոգեք: Խնդրում եմ ասել՝ այդքան ճանապարհ կառուցելուց ինչքա՞ն գումար եք մսխել»,- հետաքրքրվեց Խաչատրյանը:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդթյանն էլ պատասխանեց. «Զրո ճանապարհ է մսխվել: Մենք ոչ միայն վերանորոգում ենք ճանապարհները, այլև զրոյից նոր ճանապարհ ենք կառուցում: Առիթ ունեցեք և այցելեք Նռնաձոր, որտեղ ճանապարհի կառուցման համար հատկացրել ենք 2.5մլդ դրամ գումար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»