Ավելին 1 տարի առաջ - 09:22 07-05-2025

Տարօրինակ արշավ սոցցանցերում. տղամարդիկ զանգվածաբար սափրում են թարթիչները «տղամարդկայնության» համար. Holod Media

Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել մի նոր և տարօրինակ միտում՝ տղամարդիկ սկսել են զանգվածաբար սափրել իրենց թարթիչները՝ պնդելով, որ երկար թարթիչները դեմքին կանացի տեսք են տալիս։ Այս մասին գրում է Holod Media-ն։

Տեսանյութերի հեղինակները պնդում են, որ առանց թարթիչների իրենց դեմքը «ավելի խիստ և տղամարդկային» տեսք ունի։ Սակայն մասնագետները լուրջ անհանգստություն են հայտնում։ Լոնդոնի Իմպերիալ քոլեջի ակնաբույժ Վիկի Լին նշում է, որ թարթիչները պարզապես գեղագիտական նշանակություն չունեն. դրանք կարևոր պաշտպանիչ գործառույթ են կատարում։ Թարթիչները կանխում են փոշու, մանրաթելերի և այլ մասնիկների մուտքը աչք, կարգավորում են օդի հոսքը, նվազեցնում լույսի ուժգնությունը և օգնում պահպանել աչքի խոնավությունը։ Բժիշկը նաև զգուշացնում է, որ սափրված թարթիչների սուր ծայրերը կարող են գրգռել կամ նույնիսկ վնասել աչքի մակերեսը՝ առաջացնելով վարակի և բորբոքումի վտանգ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին