Ներքին Միտք 1 տարի առաջ - 08:45 07-05-2025

Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել հողատերերին պետբյուջեից փոխհատուցելու մասին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 5-ին որոշում է ընդունել ՀՀ կառավարության 2025թ․ապրիլի 23-ի թիվ 474-Ն որոշմամբ հատկացված միջոցներից քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի փոխհատուցման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։ Այդ հանձնաժողովի նախագահ մարզպետը նշանակել է իրեն, իսկ անդամներ՝ Տավուշի մարզպետարանի թվով 5 պաշտոնյաների։ Իսկ ի՞նչ է նշում կառավարության 2025թ․ապրիլի 23-ի թիվ 474-Ն որոշումը։ Դրանով կառավարության 2024թ․ դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանարապետության 2025թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման հավելվածում կատարվել են փոփոխություններ ու լրացումներ։ Այդ որոշման 2-րդ կետը գաղտնի է։
Սա կարող է նշանակել մի բան՝ 2025 թվականի պետական բյուջեում փոփոխություներ են կատարել, որպեսզի Տավուշի մարզից Ադրբեջանին հանձնվող տարածքների դիմաց դրանց սեփականատերերին դրամական փոխհատուցումներ տրվեն։ Նախկինում պաշտոնապես հայտարարվել է, որ սահմանազատումը պետք է վերսկսվի Հարավային Կովկասի 3 հանրապետությունների սահմանների հատման վայրից, այսինքն՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ, Բերդավան գյուղերի սահմանագոտուց, սակայն ,ամենայն հավանականությամբ․ Ադրբեջանին տարածքներ հանձնվելու են Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղի Կայան բնակավայրից և Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրից։ Այդ տարածքները հանձնելու հետևանքով ճանապարհներ են կառուցվելու դեպի ԽՍՀՄ ժամանակ անկլավներ եղած, նախկինում ադրբեջանաբնակ Սոֆուլու, Բարխուդարլու գյուղերի տարածքներ և դեպի Յուխարի Աքսիպարա՝ Վերին Ոսկեպար։ Պատահական չէ, որ վերջերս Կայանի մոտ հայկական զինուժի կատարած ականազերծման արդյունքում հայտնաբերված ականների պայթյուններ կատարվեցին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում