Արտաքին 1 տարի առաջ - 19:04 06-05-2025

ՆԱՏՕ-ն շարունակում է Հվ. Կովկասի երկրներին իր ազդեցության գոտի ներքաշելու կուրսը. ՌԴ ԱԳՆ

Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած գործողություն Հարավային Կովկասում ուղղված է այդ տարածաշրջանում անկայունության գոտի ստեղծելուն:

Այս մասին, ըստ ռուսական Ինտերֆաքս գործակալության, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 28-ից Վրաստանում անցկացվում են ՆԱՏՕ-ի մասնակցությամբ հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Ըստ առկա տեղեկությունների, միջոցառմանը մասնակցում են ռազմական բլոկի գործընկեր 17 երկրներ, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Այսպիսով, դաշինքը շարունակում է Հարավային Կովկասի հանրապետությունները իր ազդեցության ուղեծիր ներքաշելու ընթացքը»,- հայտարարել է Զախարովան։

Նա նշել է, որ «որպես կանոն, փոխգործակցության նման ձևաչափերի միջոցով է, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանային ուժերին պարտադրում է իր չափանիշներն ու գաղափարախոսությունը, պայմաններ է ստեղծում պաշտպանական համալիրի վերափոխման, զինված ուժերի զարգացման և արտաքին քաղաքականության գործընթացի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար»։

«Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա: Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած գործողություն Հարավային Կովկասում ուղղված չէ անվտանգության ամրապնդմանը, այլ այնտեղ անկայունության և ռազմաքաղաքական լարվածության գոտի ստեղծելուն», - ընդգծել է Զախարովան։

Նա հույս է հայտնել, որ վերոնշյալ հանրապետությունները «վճռական մոտեցում կցուցաբերեն նման միջոցառումներին մասնակցելու հարցում»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին