Ներքին 1 տարի առաջ - 18:31 06-05-2025

Russia today-ի անդրադարձը՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված մրցույթին

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հեղինակավոր Russia today պարբերականն անդրադարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հաղթանակն իմ արխիվներում» մրցույթին:

Հիշեցնեմ, որ մրցույթն անցկացվում էր Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության կողմից: Մրցույթին մասնակցել են շուրջ 600 երիտասարդներ, որոնք հանդիսանում են Հայրենական մեծ պատերազմի վետերանների ժառանգներ և պահպանել էին ֆաշիստների դեմ պայքար մղած հարազատների փաստաթղթերն ու գրական ստեղծագործությունները:

Ներկայացվել է արձակ, պոեզիա, լուսանկարներ, նամակներ, օրագրեր, տեսանյութեր: Մի քանի անվանակարգերում հաղթողներին շնորհվել են արժեքավոր մրցանակներ և հուշանվերներ։

Միջոցառումն անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին ընդառաջ և նվիրված է սերունդների միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ պայքար մղած մարտիկների սխրանքների հիշատակի պահպանմանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան