Ներքին 1 տարի առաջ - 20:36 05-05-2025

Նուբարաշենում անձրևաջրերը մի քանի կմ-անոց խցանում են առաջացրել. վարորդներն ավտոմեքենաների համարանիշներն են փնտրում․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 5-ին տեղացած հորդառատ անձրևի պատճառով Երևանի մի քանի փողոցներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի բանտի ճանապարհին, սելավատարերի խցանման կամ չլինելու պատճառով անձրևաջրերը մի իսկական քաոս են ստեղծել մոտ 3 կմ-անոց հատվածում։

Անձրևաջրերը լցվում են խճուղու բնակելի շենքերի բակեր, նկուղներ, անգամ առաջին հարկեր, սեփական տներ ու քաղաքացիները չգիտեն, թե որ կառույցին դիմեն, որպեսզի իրենց օգնեն։ Մի քանի հասցեներում անգամ դադարեցվել է էլեկտրամատակարարումը։

Նուբարաշենի խճուղում մոտ 40-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ ընկած իրենց մեքենաների համարանիշերն էին ման գալիս։ Այդ հարցում նրանց օգնում էր նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ում խնդրանքով ժամանել էին նաև «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ոչ թե հատուկ տեխնիկայով էին փորձում ջրի հոսքը դադարեցնել, այլ ինչ-որ «լոմիկով»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում