Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:35 05-05-2025

Կյանքի և մահվան սահմանագծին․ ԳԱԱ-ում կայացավ «Где?» գրքի շնորհանդեսը

Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում Oragir.News-ը ներկա գտնվեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Կոլյա Ստեփանյանի հեղինակած «Где?» գրքի շնորհանդեսին։

Այս ուշագրավ գիրքը ներկայացնում է 6 հայ զինծառայողների 44-օրյա աննախադեպ փորձությունը թշնամու շրջափակման պայմաններում։ Այն պատմություն է տոկունության, անձնական ողբերգության, հույսի և փրկության մասին՝ հիմնված իրական փաստերի և հեղինակային հիշողությունների վրա։

Շնորհանդեսի ընթացքում հեղինակն անձամբ պատմեց գրքի ստեղծման դրդապատճառների, մարտական ընկերների ապրած դժվարությունների և նրանց անկոտրում կամքի մասին:

«Պատկերացում անգամ չէինք կարող ունենալ, որ ամեն ինչ կավարտվեր։ Հրաշք էր»,- ասաց գրքի հեղինակը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան